01.28.1885-01.07.1920

Կենսագրական տեղեկություններ

Կենսագրական տեղեկություններ


Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ - Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ»

Անվերնագիր 2


* * *
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ,
Տխուր խաղում են ալիքները ժիր. —
Ընդունիր հոգիս մոլորմենավոր,—
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր։
Սողում են դանդաղ օրերը անծիր,
Կորած Է մթնում մոլոր իմ ուղին.—
Քնքուշ խոսքերով թախիծըս ցրիր,
Անխոս ամոքիր ցաված իմ հոգին։
Մի անմեռ ցավ կա երկրում այս տխուր,
Մի ցուրտհոգեմաշ հուսահատություն
Կորցըրած հավետ և՛ երազև՛ հուր,
Ես վերջին անգամ քե՛զ եմ աղոթում։
Դժկամ նայում են ժայռերը խոժոռ.
Տխուր խաղում են ալիքները ժիր.
Փայփայիր սիրտըս հավետ մենավոր,
Վերջին աղոթքիս խոսքը մի՛ մերժիր...
1905


* * *
Սիրտըս ցավում է անցած գնացած
                                     
Օրերիս համար.
— 
Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
                                     
Մի թովիչ երազ.
— 
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
                                     
Սիրում եմ նրան.
— 
Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
                                     
Օ՜քաղցր արբանք։
— 
Օըհնըված եք դուքսերցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուքերկիրերգ ու կյանք...
1905-1906


* * *
Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում...
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջմարիր իմ մեջ ցընորք ու հուշ...
1905-1906


* * *
Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող...
էլ ոչ մի թև ինձչի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— 
Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ ...
Ցուրտ է դարձյալմութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում...
Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր...
1905-1907


* * *
Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշմոտի՜կհարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս...
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված...
1906-1907


* * *
Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...
Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։
Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում...
1907


* * *
Ես չըգիտեմ` ո՛ւր են տանում հեռավոր
Ուղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Ե՛վ աղոթում, և՛ թախծում եմ քեզ համար։
Եվ իմ մոլոր ուղիներում, ո՛վ գիտե,
Գուցե մի օր դու երևաս լուսերես.
Գուցե ժպտաս քո խոսքերով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես։
Օձանըման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ո՞ւր ես, խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր...
1908

 * * *
Իմ մոլոր ճամփին դու անկարծ իջար
Քո գիշերային մեղմաշունչ մութով
Եվ զարդարեցիր քո անուշ սուտով
Իմ տըխուր կյանքի մշուշը խավար։
Սրինգե ձայնըդ հնչեց մութերում
Աղբյուրի նըման զվարթակարկաչ.
Գարնան խոսքերով կարմիր ու կանաչ
Դու ինձ կանչեցիր դեպի քո հեոուն։
Ուրիշ ափերի թովիչ ձայնի պես,
Քո շարժումները ուրվականային
Ստվերապաճույճ իրիկնապահին
Շղթայեցին ինձ օղակով անտես...
Իրար ձուլվեցին իմ մեջ մահ ու կյանք,
Հոգիս մատնեցի քո մառախուղին,
Ընղմիշտ օրհնեցի անհաստատ ուղին,
Ուր փարոսում ես դո՛ւ, քաղցր պատրանք...
1908

* * *
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
                             Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ
                             Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
                             Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
                             Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
                             Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
                             Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
                             Ամենին մոռանա՜լ...
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
                             Հեռանալ...
1908

* * *
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոդում...
1908

* * *
Արծաթ -կարկաչուն
Աղբյուրն է խոսում հավիտենաբար,
Իմ ուղիների հեռվում անկոպար,
Հավիտենաբար
Քո սերն է հնչում։
Անձրևային ե՜րգ
Աստղերի ուղին մշուշ ծովերում
Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,
Մոլորումներում՝
Հայրենի՜ եզերք...
Լույսերը մեռան,—
Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ
Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,
Քնքուշ ու թովիչ
Պայծա՜ռ հանգրվան...
1908

* * *
Ցերեկը լռեց... Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող...
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի...
1908



Комментариев нет:

Отправить комментарий