Արդյոք
կապրե՞ս
սիրտըս
մաշող
կարոտը
հեզ...
Չարտասանված,
սրտում
թաղված
երազներըս
աստեղաշող
Արդյոք
կապրե՞ս...
Արդյոք
կըզգա՞ս
սիրտըս
այրող
սերը
երազ...
Այն
խոսքերը,
այն
երգերը,
որ
քեզ
ասել
ես
չեմ
կարող.
Արդյոք
կըզգա՞ս...
1904
Իմ գերեզմանին
դուք
չըմոտենաք,
Հարկավոր
չէ
ինձ
ո՛չ
ծաղիկ,
ո՛չ
սուգ.
Հանկարծ
կզարթնի
ջերմ
լալու
փափագ,
Սիրտս
չի
գտնի
ոչ
մի
արտասուք։
Իմ գերեզմանը
թող
լինի
հեռվում,
Ուր մահացել
են
շշուկ,
երգ
ու
ձայն.
Թող շուրջըս
փռվի
անանց
լռություն,
Թող ինձ չըհիշեն,
թող
ինձ
մոռանան։
Իմ գերեզմանին
դուք
չըմոտենաք,
Թողեք,
որ
հանգչի
իմ
սիրտը
հոգնած,
Թողեք,
որ
լինեմ
հեռավոր,
մենակ,—
Չըզգամ,
որ
կա
սե՛ր,
եւ
ցնորք,
եւ
լա՛ց...
1904
Չարտասանված
տխուր
խոսքեր,
Որ դողում
եք
անպատասխան,
Ես սիրում
եմ
ձեզ,
տխուր
խոսքեր,
Ձեր թրթիռը
կախարդական։
Խենթ հուզումի
անուշ
խոսքեր,
Պաղ մարդոցից
խորը
պահված,
Անջատման
պես
տխուր
խոսքեր,
Հոգուս
լույսեր
մթնշաղվա՜ծ...
Դուք այրում
եք,
սիրո
խոսքեր,
Կարոտիս
պես
սիրտըս
մորմոք
Ձեզ չի գգվի,
տխուր
խոսքեր,
Ցուրտ
աշխարհում
ո՛չ
ոք,
ո՛չ
ոք...
Չարտասանված
տխուր
խոսքեր,
Դուք չեք մեռել,
դուք
չե՛ք
մեռնի,
Դուք այրում
եք,
սիրո
խոսքեր,
Որպես
խայթը
սեւ
եղեռնի...
1904
Ես սիրում
եմ
քո
մեղավոր
աչքերը
խոր,
Գիշերի
պես
խորհրդավոր.
Քո մեղավոր,
խորհրդավոր
աչքերը
մութ,
Որպես
թովիչ
իրիկնամուտ։
Քո աչքերի
անծայր
ծովում
մեղքն
է
դողում,
Որպես
գարնան
մթնշաղում։
Քո աչքերում
կա
մի
քնքուշ
բախտի
վերհուշ,
Արբեցումի
ոսկե
մշուշ։
Մոլորվածին
անխոս
կանչող
փարոսի
շող,
Քո աչքերը
հոգի
տանջող։
Ես սիրում
եմ
գգվող-անգութ
աչքերըդ
մութ,
Որպես
գարնան
իրիկնամուտ։
1904-1905
Քո աչքերի
դեմ
իմ
աչքերը՝
կույր,
Կա քո հոգու
մեջ
անթափանց
մի
մութ,
Քո մութ հայացքում
կա
մի
քնքուշ
սուտ՝
Քեզ միշտ թաքցնող
մի
նուրբ
վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն
իմ
դեմ,
Հավետ
քեզ
կապված՝
քեզ
օտար
եմ
ես.
Երբ խենթ խնդությամբ
փայփայում
եմ
քեզ՝
Ե՛վ սիրում
եմ
քեզ,
և՛
քեզ
չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն
իմ
դեմ,
Քո աչքերի
դեմ
իմ
աչքերը՝
կույր.
Քո հոգու
վըրա
կա
մի
վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
1904-1905
Եվ մոռացված
և
անմոռաց
հեքիաթներ,
Լույս
հնչյուններ,
որ
դողում
են
աշխարհում,
Քնքուշ
աստղեր,
որ
վառվում
են
ու
մարում.
— Կյա՛նքս,
նա
էլ
մի
լուսեղեն
հեքիաթ
էր...
Ճառագայթներ,
որ
շողացին
ու
չկան,
Մթնշաղի
ուրվագծեր
նրբահյուս.
Կյա՛նքս,
հեռվում
անհայտ
կորած
մի
հեզ
լույս,
Որ
չի
վառում
ո՛չ
անցյալը,
ո՛չ
ներկան։
Հեռածավալ
անհայտներում
պահվտած
Գալիք
օրերն
անհուն,
անտես
խավարում.
— Կյանքս
հավետ
քեզ
անծանոթ
տաճարում
Կանթեղի
պես
առկայծում
է
քո
դիմաց...
1905
Ինձ թաղեք,
երբ
կարմիր
վերջալույսն
է
մարում.
Երբ
տխուր
գգվանքով
արեգակը
մեռնող
Սարերի
արծաթե
կատարներն
է
վառում,
Երբ
մթնում
կորչում
են
ծով
ու
հող...
Ինձ
թաղեք,
երբ
տխուր
մթնշաղն
է
իջնում,
Երբ
լռում
են
օրվա
աղմուկները
զվարթ,
Երբ
շողերն
են
մեռնում,
ծաղիկները
— ննջում,
Երբ
մթնում
կորչում
են
լեռ
ու
արտ։
Իմ
շիրմին
դալկացող
ծաղիկներ
ցանեցեք,
Որ
խաղաղ
ու
հանդարտ
մահանան.
Ինձ
անլաց
թաղեցեք,
ինձ
անխոս
թաղեցեք.
Լռությո՜ւն,
լռությո՜ւն,
լռություն
անսահման...
1905
* * *
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ
շըվաքի
մեջ արևից հեռի,
Այնպես
թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի...
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ
կժպտամ
բախտավորի պես,—
Երբեք
չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք
չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե...
1905
* * *
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-
որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-
որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան,
և՛ չըկան...
Երկրում են սնված,
բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...
* * *
Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,Անխոս քարանում ու նորից խաղում,Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,Խուլ շառաչում են — լարում են թակարդ...
Նավը ճեղքում է ջրի հայելին,Ւր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,Կտրված եմ ես երկնից ու հողից —Ւր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.Մութով կտրված երկնից ու հողից...
1907
*
* *
Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի
չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ...
Ես
ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր
իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր
վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի
խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից...
1906
Комментариев нет:
Отправить комментарий