01.28.1885-01.07.1920

Կենսագրական տեղեկություններ

Կենսագրական տեղեկություններ


Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ - Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ»

Մթնշաղ,Աղոթք, Շիրակի դաշտերց,Կարոտ,Անջատման երգ,Տխուր Զրույց ,Հին Պարտեզում,Գարնանամուտ



ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ
Ու ողջ կյա՛նքդմի անսահման քաղցր նինջ...
1904-1905


ԱՂՈԹՔ
Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ ...
ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար,
Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ ... Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում...
1904-1905


ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...
1905


ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...
1905


ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...
Ւմ հոգին ծովերում անծանոթ
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...
1905


ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...
Շիրակ, 1905



ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ
Այսօր նորից պա րտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկիոսկի մշուշում...
Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրռւմ արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից։ —
Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա
Հանգիպումը մայիսյան
Պատանու և աղջկա։
Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քա՜ղցրսակայն խո՜ր
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերըերբ ես ու դու
Նստում էինք անկրակ.—
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։
Եվ խավարումխավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,—
Հուզմունքն արբած սրտերի...
Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ.–
Ցնորակա՜ն իմ հուշեր...
1908

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտանտառ ու լեռ,
Գարո՜ւնամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմանտառո՛ւմարտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզարևողջո՛ւյն քեզգարուն...
1908

Комментариев нет:

Отправить комментарий